Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք. 1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր. 2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից. 3. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նաև` 1) այն ֆիզիկական անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սույն կետի կիրառության իմաստով՝ կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը. 2) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք. 4. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք) են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք. 5. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ եթե ֆիզիկական անձը, սույն հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ մասերի համաձայն, հարկային տարվա որևէ օրվա դրությամբ համարվում է ռեզիդենտ, ապա այդ ֆիզիկական անձը համարվում է ռեզիդենտ ամբողջ հարկային տարվա համար: |