Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու և հանելու կարգը. 1. Ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) ծառայողական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը. 2) ծառայողական լիազորությունները վերազանցելը. 3) վարքագծի կանոնները խախտելը. 4) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելը. 5) Ծառայողի նկատմամբ կիրառվող «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանափակումները չպահպանելը. 6) շահերի բախման կանոնները խախտելը. 2. Ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը. 1) թեթև կարգապահական տույժեր՝ ա. նախազգուշացում, բ. նկատողություն. 2) խիստ կարգապահական տույժեր՝ ա. խիստ նկատողություն, բ. հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը, գ. ծառայության դադարեցում. 3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացվելուց հետո: 4․ Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: 5․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը Ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: |