Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 28 Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները. 1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ. 2. Որոշման մեջ պետք է նշվեն` 1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը. 3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը. 4) քննվող հարցը. 5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը. 6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը. 7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը. 3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ: Միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով կայացված որոշումները հարկադիր կատարողն էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան. 4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում. 5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները. 6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից: |