FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222

Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները.
1. Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի մասնակիցը (անդամը) դիմել է դատարան իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջով, նա օգտվում է հայցվորի իրավունքներից, կրում է նրա պարտականությունները, ինչպես նաև կարող է պահանջել գործով կայացված վճռի հարկադիր կատարում՝ հօգուտ իրավաբանական անձի.
2. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջը բավարարող վճիռը կայացվում է հօգուտ այն իրավաբանական անձի, որի շահերի պաշտպանության համար ներկայացվել է հայցը.
3. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործով դատական ծախսերը հավասար բաժիններով կրում են իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ ներկայացրած մասնակիցները (անդամները)։ Կատարված դատական ծախսերի հատուցումն իրականացվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով։