Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 432 Դատական իմունիտետը. 1. Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայցադիմում ներկայացնելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում են միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 2. Օտարերկրյա պետությունը կոնկրետ գործով համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից, եթե տվյալ գործով ինքն է ներկայացրել հայց Հայաստանի Հանրապետության դատարանում, որպես գործին մասնակցող անձ` սեփական նախաձեռնությամբ ներգրավվել է Հայաստանի Հանրապետության դատարանում քննվող գործի վարույթին. 3. Օտարերկրյա պետությունը համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից ցանկացած հայցի մասով, եթե տվյալ օտարերկրյա պետությունը տվյալ գործով հակընդդեմ հայց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատարան. 4. Օտարերկրյա պետությունը համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից ցանկացած հակընդդեմ հայցի մասով, եթե տվյալ օտարերկրյա պետությունը տվյալ գործով հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարան. 5. Միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: |