Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 23 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթների. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը և սույն օրենքով նախատեսված մարմիններն ընդունում են սույն օրենքով նախատեսված ակտերը: Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հրավիրում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը. 3. Սույն օրենքի 2-րդ գլուխը, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո. 4. Աջակցության կենտրոնների և ապաստարանների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո. 5. Սույն օրենքով պատասխանատու մարմիններն ապահովում են սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման և սոցիալական ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ վերապատրաստումները մինչև համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը: 2017 թ. դեկտեմբերի 30 ԵրևանՀՕ-320-Ն |