Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 443.1 Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը. 1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը նշված հարցումն ուսումնասիրում է ողջամիտ ժամկետում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրության արդյունքներով հարկային մարմինը՝ 1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) ստանալու նպատակով դիմում է վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան, կամ 2) օտարերկրյա պետության իրավասու մարմնին մերժում է գաղտնի տեղեկության տրամադրումը, եթե՝ ա. օտարերկրյա իրավասու մարմնի հարցումը հիմնավորված չէ, հայցվող տեղեկությունը վերաբերելի չէ տվյալ օտարերկրյա պետությունում իրականացվող ուսումնասիրությանը (քննությանը), կամ հարցումը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները, բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գաղտնիքի տրամադրման. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել հարկային մարմնի սահմանած կարգով: |