Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները. 1. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների միջոցով և իր լիազորությունների շրջանակում որոշումները կայացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների եզրակացության հիման վրա. 2. Համայնքի ղեկավարի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, բացառությամբ որոշումների կայացմանը վերաբերող լիազորությունների, որոնց դեպքում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տրամադրում է մասնագիտական եզրակացություն. 3. Երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողը պարտավոր է համապատասխանել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված պահանջներին, ինչպես նաև անցնել ուսուցում և վերապատրաստում երեխայի պաշտպանության ոլորտի վերաբերյալ. 4. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարը՝ 1) սեփական լիազորությունների շրջանակում խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելիս ներգրավում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուների ընտանիքների սոցիալական գնահատում անցկացնելու և եզրակացություն տալու համար. 2) երեխաների պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի առաջարկությունը հաշվի առնելով՝ երեխայի նկատմամբ սահմանում է խնամակալություն կամ հոգաբարձություն, ինչպես նաև դադարեցնում է խնամակալի կամ հոգաբարձուի լիազորությունները, բացառությամբ դատարանի նշանակած խնամակալության և հոգաբարձության դեպքերի. 3) իրականացնում է երեխայի պաշտպանության դեպքերի հայտնաբերմանն ուղղված քայլեր. 4) արձագանքում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի մասին ահազանգերին, կատարում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի գնահատում, դրանից բխող սոցիալական աշխատանք, այդ թվում՝ միջամտություններ և մշտադիտարկում, իսկ երեխայի պաշտպանության դեպքի պարագայում՝ երեխայի պաշտպանության դեպքի վարում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 5) երեխայի պաշտպանության յուրաքանչյուր դեպքի համար կազմում է երեխայի պաշտպանության պլան և ապահովում է դրա իրականացումը: Երեխայի պաշտպանության պլանը երեխայի պաշտպանության դեպքի վերաբերյալ սոցիալական աշխատանքի շրջանակում կազմված ծրագիրն է, որում ներկայացվում են երեխայի գնահատված կարիքները, գնահատման հիման վրա առաջարկվող միջամտություններն ու գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաև մշտադիտարկման ժամանակացույցը և արդյունքները: Երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձևը և լրացման կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը. 6) երեխայի պաշտպանության դեպքի շրջանակում նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական դեպքի առկայության պայմաններում ներգրավում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին և կազմված անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիրը դիտարկում է որպես երեխայի պաշտպանության պլանի մաս. 7) երեխայի պաշտպանության պլանի մշակման ու իրականացման շրջանակներում իրականացնում է անհրաժեշտ սոցիալական աշխատանքը, համակարգում է երեխայի պաշտպանության և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ միջոցառումները և իրականացնում պլանի մշտադիտարկումը, այդ թվում՝ ծառայությունների ստացումը, դրանց արդյունքները, լրացուցիչ ծառայությունների ու միջամտության անհրաժեշտությունը: Երեխայի պաշտպանության պլանի իրականացման շրջանակում ծառայություններ ստանալու նպատակով երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին կամ այլ մերձավոր ազգականի ուղղորդում է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ անկախ ծառայություն մատուցողի կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից. 8) ըստ անհրաժեշտության՝ ուղղորդում է երեխային կամ նրա ընտանիքի անդամներին Միասնական սոցիալական ծառայություն՝ գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 9) երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում տեղեկատվությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, ինչպես նաև իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի մշտադիտարկում (սույն լիազորությունը կիրառելի չէ բուլինգի դեպքերում, որի պարագայում անհրաժեշտ միջամտություններն ու գործողություններն իրականացնում է համայնքի սոցիալական աշխատողը). 10) ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության պարագայում երեխայի պաշտպանության դեպքերն ու լավագույն շահերի երաշխավորման հարցերը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի, միջամտություն պահանջող այլ գործողությունների կամ մասնագիտական կազմակերպությունների ներգրավման հարցերի քննարկման, եզրակացության տրամադրման և որոշման կայացման նպատակով. 11) երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման առնչությամբ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա ներառում կամ սահմանում է համապատասխան միջամտություններ երեխայի պաշտպանության պլանում և երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականի անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով ուղղորդում է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ. 12) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից և կազմակերպում երեխայի այլընտրանքային խնամքը, ներառյալ տեղափոխումը փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին և Միասնական սոցիալական ծառայության տարածքային՝ երեխայի բնակվելու կամ փաստացի գտնվելու վայրի կենտրոնին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 13) երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելիս իրականացնում է երեխայի տեղափոխումը խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի ուղեգրման հիման վրա՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն. 14) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի, իսկ ընտանիքի բացակայության դեպքում երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը նախաձեռնում է երեխայի այլընտրանքային խնամքի ձևի կազմակերպման պարբերական վերանայում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը և սույն օրենքում նշված սկզբունքները. 15) երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխության դեպքում կազմակերպում է երեխայի տեղափոխումը. 16) համայնքում երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման դեպքում, բացառությամբ երեխայի՝ շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունում գտնվելու դեպքերի, նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 17) համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում համագործակցում է երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներում աջակցելու համար՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների, դիմում է Միասնական սոցիալական ծառայություն՝ ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնելու համար, և ապահովում է եզրակացության ներկայացումը մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում դեպքն ուսումնասիրելու, եզրակացություն տրամադրելու կամ որոշում կայացնելու համար. 18) կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ մարզպետի աշխատակազմի որոշման հիման վրա համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում իրականացնում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում՝ հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ. 19) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ ներկայացնելով մարզպետի աշխատակազմ կարգավիճակի հաստատման նպատակով. 20) իրականացնում է խնամակալների և հոգաբարձուների հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. 21) աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին, ինչպես նաև վերամիավորված ընտանիքներին, այդ թվում՝ տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն. 22) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողություն: Կազմում է վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկանք և մուտքագրում տեղեկատվական համակարգ: Խնամակալության, հոգաբարձության և որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 28 23) իրականացնում է խնամատար ընտանիքների մշտադիտարկում. 24) երեխայի լավագույն շահերի որոշման շուրջ անհամաձայնության կամ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտության դեպքում իրականացնում է երեխայի լավագույն շահերի գնահատում՝ ապահովելով տեղեկատվության բազմակողմանիությունը և գնահատման հիման վրա կազմված եզրակացությունը տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաև գնահատման հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնում է սոցիալական աշխատանք՝ ապահովելու երեխայի լավագույն շահերի երաշխավորումը կամ աջակցելով երեխայի խախտված իրավունքի վերականգնմանը: Երեխայի լավագույն շահերի երաշխավորմանն ուղղված գնահատման կարգն ու ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը. 25) դատարանում մասնակցում է երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերի քննությանը՝ ներկայացնելով վեճերի լուծման համար անհրաժեշտ օրենքով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունը. 26) մանկալքության ռիսկի դեպքում աշխատում է ծնողի կամ ծնողների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավորության դեպքում կանխարգելելու համար երեխայից հրաժարվելը՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ մարմինների կամ ուղղորդելով ծառայությունների ստացման. 27) հերթափոխով աշխատանքի միջոցով ապահովում է մասնագիտացված սոցիալական աշխատողների 24-ժամյա հասանելիությունը՝ երեխայի պաշտպանության հրատապ դեպքերին արձագանքելու համար. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ, իսկ 3-27-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ: |