FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  194

Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կարգը.
1. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո, սակայն չի սահմանափակում նախաքննության ընթացքում վարութային այլ գործողությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելուց հետո.
2. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին: Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը: Այդ որոշումներն անհապաղ ուղարկվում են քննիչին.
3. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները.
4. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վարույթի մասնավոր մասնակիցը կարող է բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքը ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: