FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Տեխնիկական կանոնակարգի ընդունման անհետաձգելի անհրաժեշտությունը.
1. Պաշտպանության, առողջապահության, ազգային անվտանգության, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների պահպանության բնագավառներում հանգամանքների բերումով տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման կամ ընդունման պահանջի դեպքում համապատասխան ոլորտը կանոնակարգող մարմինը մշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծ (այսուհետ` անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծ), որը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգման ոլորտի համակարգող մարմնի քննարկմանը` սույն օրենքի դրույթներին համապատասխանելու մասով.
2. Տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման անհրաժեշտությունը հաստատելու դեպքում համակարգող մարմինը պատրաստում է համապատասխան եզրակացություն և անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված անհետաձգելի տեխնիկական կանոնակարգը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: