Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 94 «Ապահովագրական բրոքեր» բառերի օգտագործումը. 1. Ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է ներառի «ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը. 2. «Ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք. 3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունն իրավունք չունի իր ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ ապահովագրական բրոքերային կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ: |