Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 853 Վեճի առարկա գույքի պահատվություն (սեկվեստր). 1. Սեկվեստրի պայմանագրով` երկու կամ ավելի անձինք, որոնց միջև գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ է առաջացել, այդ գույքը հանձնում են երրորդ անձի, որը պարտականություն է ստանձնում վեճը լուծվելու դեպքում գույքը վերադարձնել այն անձին, ում դա կհատկացվի դատարանի վճռով կամ բոլոր վիճող անձանց համաձայնությամբ (պայմանագրային սեկվեստր). 2. Երկու կամ ավելի անձանց միջև վեճի առարկա գույքը կարող է սեկվեստրի կարգով ի պահ հանձնվել դատարանի վճռով (դատական սեկվեստր): Դատական սեկվեստրով պահառու կարող է լինել ինչպես դատարանի նշանակած, այնպես էլ վիճող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված անձը: Երկու դեպքերում էլ պահանջվում է պահառուի համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով. 3. Սեկվեստրի կարգով ի պահ կարող է հանձնվել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը. 4. Սեկվեստրի կարգով գույքի պահատվությունն իրականացնող պահառուն վիճող կողմերի հաշվին վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ սեկվեստր սահմանած դատարանի վճռով: |