FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

article  16

Եզրափակիչ և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը հաստատում է նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի պաշարների կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը.
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման կարգը.
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը հաստատում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը.
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման նպատակով բաց թողնելու կարգը.
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման կարգը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ

article  16

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը.
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարները օգտագործելու կարգը.
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իննամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները այլ կազմակերպություններ կամ սպառողներին տրամադրելու դեպքում ապրանքների արժեքը փոխհատուցելու կարգը: