FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Մեղվաընտանիքների առավել մեղրատու տեսակների բուծումը.
1. Լիազոր մարմինն իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում բուծվող տեղական (աբորիգեն) մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանման և բարելավման ուղղությամբ: Մեղվաբուծությունում սելեկցիոն տոհմային աշխատանքները և մեղուների առավել արժեքավոր տեսակների բուծմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մեղվաընտանիքների առավել արժեքավոր տեսակների բարելավմանն ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունն իրականացվում են տոհմային անասնաբուծության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տոհմային առավել արժեքավոր մեղուների պոպուլյացիաներով ապահովելու, ինչպես նաև մեղրատու մեղուների տեսակների բազմացման նպատակով տարածքներում (բնակության բնական շրջակայքում) կարող են ստեղծվել սելեկցիոն մեղվանոցներ, մայրաբուծարաններ: Մայրաբուծարանների, տոհմային վերարտադրիչների և սելեկցիոն մեղվանոցների շուրջը սահմանվում են պաշտպանիչ տարածքներ ոչ պակաս, քան 10-15 կիլոմետր շառավղով: Այդ տարածքներում արգելվում է այլ տեսակի անհայտ ծագում ունեցող մեղվաընտանիքների, պարսամայրերի տեղակայումը.
3. Մեղվաբուծության զարգացման և մեղվաընտանիքների տոհմամթերատու հատկությունները բարելավելու նպատակով լիազոր մարմինը աջակցում է տոհմային մեղվանոցների և մայրաբուծարանների ստեղծմանն ու գործունեությանը.
4. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել այլ ցեղերի մեղուներ, մայրապտուկներ, բացառությամբ գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով ներմուծման: