Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 6 Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը. 1. Զինվորական ծառայության սկիզբ է համարվում` 1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային զինվորական ծառայության կանչված քաղաքացիների համար` ծառայության վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը. 2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար` պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը. 3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցվելու օրը. 2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից հանելու օրը: |