FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Ընդհանուր ժողովի հրավիրման կարգը.
1. Ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են ժողովի անցկացման oրվանից ամենաուշը քսան oր (եթե ընկերության կանոնադրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) առաջ այդ մասին ծանուցել ընկերության մասնակիցներին` պատվիրված նամակն ուղարկելով ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով.
2. Ծանուցման մեջ պետք է նշված լինեն ընդհանուր ժողովի անցկացման ժամը և տեղը, ինչպես նաև առաջարկվող օրակարգը: Ընկերության ցանկացած մասնակից իրավասու է առաջարկ ներկայացնել ընդհանուր ժողովի օրակարգում լրացուցիչ հարցերի ընդգրկման մասին ոչ ուշ, քան դրա անցկացումից տասն օր առաջ: Բացառությամբ ընդհանուր ժողովի իրավասությանը չվերաբերող կամ օրենքի պահանջներին չհամապատասխանող հարցերի, լրացուցիչ հարցերն ընդգրկվում են ընդհանուր ժողովի օրակարգում: Ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք իրավասու չեն փոփոխություններ կատարել ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվելու նպատակով առաջարկված լրացուցիչ հարցերի ձևակերպումներում: Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցների առաջարկությամբ ընդհանուր ժողովի օրակարգի նախնական տարբերակում կատարվում են փոփոխություններ, ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են դրա անցկացումից ամենաուշը հինգ օր առաջ ծանուցել ընկերության մասնակիցներին օրակարգում կատարված փոփոխությունների մասին` սույն հոդվածի 1-ին կետում նշված եղանակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

3. Ընդհանուր ժողովի օրակարգը նախապատրաստելիս ընկերության մասնակիցներին ներկայացվելիք տեղեկատվությանն ու նյութերին են դասվում ընկերության տարեկան հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) և աուդիտորի եզրակացությունն ընկերության տարեկան հաշվետվությունների և ամենամյա հաշվապահական հաշվեկշիռների ստուգումների արդյունքների վերաբերյալ, տեղեկություններ ընկերության գործադիր մարմնում, խորհրդում և վերստուգիչ հանձնաժողովում ընդգրկվելու համար առաջադրվող թեկնածուի (թեկնածուների) մասին, ընկերության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ ընկերության կանոնադրության նախագծերը նոր խմբագրությամբ, ընկերության ներքին փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև ընկերության կանոնադրությամբ նախատեսված տեղեկատվությունը (նյութերը), եթե վերը նշված հարցերն ընդգրկված են ընդհանուր ժողովի օրակարգում: Նշված տեղեկատվությունը և նյութերը պետք է ընդհանուր ժողովի անցկացումից առաջ` քսան օրվա ընթացքում, տրամադրվեն ընկերության մասնակիցներին` ընկերության գործադիր մարմնի շենքում դրանց հետ ծանոթանալու նպատակով: Ընկերությունը պարտավոր է ընկերության մասնակցի պահանջով վերջինիս տրամադրել նշված փաստաթղթերի պատճենները: Այդ պատճենների տրամադրման դիմաց ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման վրա կատարված ծախսերը: Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ ընկերության մասնակիցներին տեղեկատվության և նյութերի հետ ծանոթացման այլ կարգ, ապա ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են նրանց ուղարկել տեղեկատվություն և նյութեր, ինչպես նաև ծանուցում` ընդհանուր ժողովի անցկացման մասին, իսկ օրակարգի փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը և նյութերն ուղարկվում են տվյալ փոփոխության մասին ծանուցման հետ միասին.
4. Ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ կարող է սահմանվել ընդհանուր ժողովի հրավիրման` սույն հոդվածով նախատեսվածից ավելի պարզ կարգ: