Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 8 Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը. Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսն անհատույց մասնավորեցվում է պետական ձեռնարկության այն աշխատողներին, ովքեր այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և ցանկություն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց մասնավորեցմանը: Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցում են նաև` ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ. բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, ովքեր ծառայության ընթացքում ստացած վնասվածքների կամ հիվանդությունների հետևանքով ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք. գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով. դ) աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ պատճառով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք. ե) օրենսդրությամբ սահմանված կարգով` տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ. զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները: Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) կամ մասնակի անհատույց մասնավորեցման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց մասնավորեցմանը կարող են մասնակցել նաև` ա) արտադրական վնասվածքի հետևանքով տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին կորցրած և այդ ձեռնարկությունից փոխհատուցում կամ կենսաթոշակ ստացող անձինք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 8 բ) տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում առնվազն տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները: Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում: Մասնակի անհատույց մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատած ցանկում նշված ձեռնարկությունները: Մասնակի անհատույց մասնավորեցման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում: Մասնակի անհատույց մասնավորեցումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը, եթե օրենքով առանձին ձեռնարկությունների վերաբերյալ այլ ժամկետ սահմանված չէ: |