FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

Որակավորման վկայականի գործողության կասեցման ու դադարեցման հիմքերը և կարգը.
1. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են`
    1) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.
    2) Կառավարության սահմանած՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ՝ Կառավարության սահմանած կարգով: Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքերով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն կասեցնում է վկայականի գործողությունը բացառապես ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա․ 3) ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա.
    4) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երեք ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը․ 5) ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցություն ապահոված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության ամբողջությամբ կատարումը․ 6) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

7) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում ոչ տեխնիկական բնույթի սխալներ կատարելը։ Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ է համարվում այն սխալը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի շեղման: Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն իր նախաձեռնությամբ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ այլ անձի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը․ 8) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն կետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաև այլ նպատակով կազմված հատակագծերում Կառավարության սահմանած՝ հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում Կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ներկայացրած բողոքի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.
    9) սեփական դիմումի հիման վրա։ 2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերի հիմքերով վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չէ: 3․ Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

4. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: 5․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով։ Վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե նշված կետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի։ 6․ Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված և իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն ուղղելուն.
7. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`
    1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը․ 3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը․ 4) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը․ 5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով սահմանված դեպքերի․ 6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը.
8. Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն: Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

9. Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը Կոմիտեի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում.
10. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16.2

11. Սույն հոդվածով սահմանված վկայականի գործողության կասեցումը, կասեցման հիմքերի վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման բնագավառում որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Կոմիտեի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման, և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով։