Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 26 Պետության տիրապետությանը հանձնված գույքի օտարումը. 1. Եթե պետության տիրապետությանն անցնում է շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող շարժական գույք, ապա իրավասու մարմինը կարող է դիմել գործը քննող դատարան՝ խնդրելով թույլատրել գույքի օտարումը. 2. Գույքի օտարումը թույլատրելու հարցը քննելու համար հրավիրվում է դատական նիստ, որի մասին ծանուցվում են միջնորդությունը ներկայացրած անձը և գույքի հայտնի սեփականատերը, որոնց չներկայանալն արգելք չէ միջնորդության քննարկման համար. 3. Միջնորդության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում՝ հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը և գույքի պահպանման առանձնահատկությունները. 4. Գույքի օտարումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա գույքի իրացումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով. 5. Գույքի օտարումից ստացված գումարները պահվում են պետության տիրապետության ներքո մինչև ապահովման միջոցների վերացումը։ |