FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1707

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: