Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 293 Գանգատը կամ բողոքը քննող մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման. 2) բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության. 3) բեկանում է որոշումը և կարճում գործը. 4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի: Եթե պարզվի, որ որոշումն ընդունել է տվյալ գործը քննելու համար ոչ իրավազոր մարմին (պաշտոնատար անձ), ապա այդպիսի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) քննությանը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, տուժողին` նրա խնդրանքով: Բողոքի քննության արդյունքների մասին հայտնվում է դատախազին: |