Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Ֆինանսական և այլ հաշվետվությունները. 2. Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ և տեղեկություններ. 2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն. 3. Շահութահարկի և տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում, ինչպես նաև այն ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարված գործարքներում, որոնց հիմքում ընկած է ներդրումային արժեթուղթ, ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով: |