Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 154 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը խախտելու դեպքում անձանց պատասխանատվությունը. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքները և դրանց առնչվող փաստաթղթերը ապրանքների առաքման վայր չհասցնելու դեպքում սույն Օրենսգրքի 150-րդ հոդվածում նշված անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, իրականացրել է ապրանքների բացթողումը: Ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ պարտականությունները չկատարելու այլ դեպքերում, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մի մասը տեղ չհասցնելու դեպքում սույն Օրենսգրքի 150-րդ հոդվածում նշված անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է խախտումը. 2. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս փոխադրողի պարտականությունները չկատարելու համար պատասխանատվությունը կրում է այն երկաթուղային փոխադրողը, որն ապրանքներն ընդունել է անդամ պետություններից մեկի տարածքով փոխադրման համար՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով կամ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե ապրանքների փոխանցումն իրականացվում է մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև: Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս պարտականությունները չկատարելու համար սույն կետի առաջին պարբերությունում նշված երկաթուղային փոխադրողը պատասխանատվություն է կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքով փոխադրման համար ապրանքներն ընդունվել են: Գլուխ 23 «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը |