FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  257

Անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու ժամանակ երկուղի համակարգի կիրառումը.
1. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ.
2. Երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրի հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու (չիրականացնելու) համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրության կատարում.
3. «Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է.
4. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում երկուղի համակարգը հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
5. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ կիրառվում է երկուղի համակարգը, ինչպես նաև այդպիսի ցանկ կազմելու կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
6. Երկուղի համակարգը կարող է չկիրառվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կազմակերպված՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների սրահներում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  257

7. «Կանաչ» ուղում մաքսային հսկողության առանձին ձևերը չկիրառելը չի նշանակում, որ ֆիզիկական անձն ազատվում է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը հետևելու պարտավորությունից.
8. Հաշվի առնելով Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում առաջացած օպերատիվ իրավիճակը, բացառիկ դեպքերում՝ մաքսային մարմնի որոշմամբ երկուղի համակարգը կարող է ժամանակավորապես չկիրառվել.
9. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում երկուղի համակարգը չկիրառելը ֆիզիկական անձի համար չի առաջացնում սույն գլխին համապատասխան մաքսային հայտարարագրման ոչ ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու պարտավորություն, ինչպես նաև չի ազատում ֆիզիկական անձին մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները հայտարարագրելու անհրաժեշտությունից: