Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 337 Մաքսային ստուգման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը. 1. Մաքսային մարմնի հարցմամբ անդամ պետությունների պետական մարմինները ներկայացնում են իրենց մոտ առկա փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք վերաբերում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գրանցմանը, հարկերի վճարմանը և հաշվարկմանը, հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերը և տվյալները, ինչպես նաև մաքսային ստուգման անցկացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք կազմող փաստաթղթերն ու տեղեկությունները պահպանելով պետական, առևտրային, բանկային, հարկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրության պահանջները. 2. Անդամ պետությունների բանկերը, ոչ բանկային վարկային (ֆինանսավարկային) կազմակերպությունները և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպությունները մաքսային մարմնի պահանջով ներկայացնում են անդամ պետությունների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվների առկայության և համարների վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ՝ այդպիսի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 3. Մաքսային ստուգման ենթարկվող ապրանքներով գործարքների (գործողությունների) մասով՝ ստուգման ենթարկվող անձի հետ կապված անձինք պարտավոր են մաքսային մարմնի պահանջով ներկայացնել այդպիսի ապրանքներով գործարքների (գործողությունների) հետ առնչություն ունեցող՝ ստուգման ենթարկվող անձի կամ երրորդ անձանց հետ անցկացվող գործողությունների և հաշվարկների մասով փաստաթղթերի պատճենները և այլ տեղեկատվություն, որը անհրաժեշտ է մաքսային ստուգումն անցկացնելու համար: Գլուխ 46 Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները և դրանց կիրառումը |