FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  295

Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը.
1. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան.
2. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն օրենքով սահմանված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից ցանկացածով՝ սույն օրենքի 51-54-րդ հոդվածներով սահմանված կարգով կամ դրանցից մի քանիսի զուգակցմամբ.
3. Սույն օրենքով սահմանված եղանակներից մի քանիսի կիրառմամբ՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման դեպքում դրանց օգտագործման հերթականությունը և կարգը սահմանում է Կոմիտեն.
4. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ հաշվարկված Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան.
5. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրված պարտավորությունների կատարման ապահովման եղանակի փոխարինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պայմանի պահպանման պարագայում.
6. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրված պարտավորությունների կատարման ապահովման եղանակի փոխարինման համար դիմումը ներկայացվում է մաքսային մարմին.
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է ընտրված եղանակով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը հավաստող փաստաթղթի հետ՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ դիմումում նշելով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը կամ դրա մասը, որը նախատեսվում է փոխարինել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  295

8. Մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը։ Դիմումը բավարարելու պարագայում մաքսային մարմինը փոխարինում է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը նոր ապահովմամբ՝ վերադարձնելով նախկինում տրամադրած ապահովումը.
9. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն հոդվածին համապատասխան ներկայացված պարտավորությունների կատարման ապահովումն ընդունելի չլինելու դեպքում մաքսային մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է այն՝ գրավոր ծանուցելով դիմումի մերժման և դրա պատճառների մասին.
10. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 12-22-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա.
11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով.
12. Մաքսային մարմինը սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է լիազորված տնտեսական օպերատորի գործունեության վերաբերյալ իր տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 12-22-րդ կետերով սահմանված պայմանները պահպանելը։ Սահմանված պայմանները բավարարելու պարագայում կայացնում է լիազորված տնտեսական օպերատորի կողմից ներկայացվող պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցման վերաբերյալ որոշում, որի մասին ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով.
13. Լիազորված տնտեսական օպերատորի գործունեությունը սույն մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում մաքսային մարմինը սույն հոդվածի 10-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին՝ նրա ներկայացրած պարտավորությունների կատարման ապահովման չափի նվազեցումը մերժելու մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  295

14. Լիազորված տնտեսական օպերատորների տրամադրած պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է նրա կողմից էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ներկայացվող դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 23-րդ և 25-րդ կետերով սահմանված պայմանների պահպանվածության պարագայում.
15. Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 25-րդ կետով սահմանված դեպքից բացի, լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձի լրացուցիչ դեպքերը կամ պահանջները սահմանվում են օրենքով.
16. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 436-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու կարգը և դեպքերը: