Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 433 Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները. 1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց ներկայացնելն օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննության է ընդունել և հայցն առանց քննության թողնելու պահի դրությամբ քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործ. 2. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանը կայացրել է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործով վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հետևանքները չեն առաջանում, եթե այլ դատարանում քննվող կամ քննված գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը: |