Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 86 Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը. 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը. 2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներագրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած կամ միջնորդությամբ դիմած մարմինը. 3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով. 4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը. 5. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը Սահմանադրական դատարանը քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա, իսկ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը՝ դիմումը մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում. 6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին. 2) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին: |