FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ.
1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Լիազոր մարմինը եզրակացնում է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով և պայմաններով, որի հետևանքով լուրջ վնաս է հասցվում տնտեսության ճյուղին կամ ստեղծվում է լուրջ վնասի վտանգ, ապա Լիազոր մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն է ներկայացնում պաշտպանական միջոցառման կիրառման վերաբերյալ.
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, միջոցներ է ձեռնարկում պաշտպանական միջոցառման կիրառման ուղղությամբ.
3. Քանակական սահմանափակումների և սակագնային քվոտաների կիրառման դեպքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի բացթողումը կարող է իրականացվել միայն ներմուծման թույլտվությունների առկայության դեպքում: Ներմուծման թույլտվությունների կամ ներմուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները, նախքան միջոցառման կիրառման սկիզբը, չպետք է կանխեն Հայաստանի Հանրապետություն արդեն առաքված և դեռևս ճանապարհին գտնվող ապրանքների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: