Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 417 Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ դատական վարույթի առանձնահատկությունները. 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստերն անցկացվում են դռնփակ. 2. Դռնբաց դատական նիստ կարող է անցկացվել միայն անչափահաս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջնորդությամբ, եթե դա ինքնին չի վնասի անչափահասի իրավաչափ շահերին: Ամեն դեպքում, դռնբաց դատական նիստ անցկացնելիս դատարանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը պաշտպանելու համար. 3. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ և հոգեբանի կարծիքը լսելուց հետո դատարանը կարող է որոշում կայացնել անչափահաս մեղադրյալին դատական նիստի դահլիճից հեռացնելու մասին, եթե հետազոտման ենթակա հանգամանքները կարող են նրա վրա բացասական ազդեցություն ունենալ. 4. Դատական նիստի դահլիճ մեղադրյալի վերադառնալուց հետո նախագահողը պաշտպանին հնարավորություն է ընձեռում մեղադրյալին առանձին պարզաբանելու կատարված գործողությունների բովանդակությունը, ինչպես նաև նրա հետ քննարկելու մեղադրյալի բացակայությամբ հարցաքննված անձանց հարցեր տալու անհրաժեշտությունը: |