FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  95

Ապահովագրական պայմանագրերի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները.
1. Նախքան ապահովագրության պայմանագրերի կնքումը կամ նախքան ուժի մեջ մտած ապահովագրության պայմանագրերում փոփոխությունների կատարումը ապահովագրական բրոքերային կազմակերպությունը պարտավոր է՝
    1) հաճախորդին հայտնել իր հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն.
    2) հաճախորդին տեղեկացնել սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով իրեն վերապահված լիազորությունների մասին և հայտնել, որ նա հաշվառված է ապահովագրական բրոքերային ընկերությունների ռեգիստրում.
    3) հաճախորդին տեղեկացնել այն Ընկերության մասին, որի կանոնադրական կապիտալում ապահովագրական բրոքերային ընկերությունն ունի նշանակալից մասնակցություն, ինչպես նաև այն Ընկերության կամ դուստր Ընկերության հիմնական ընկերության մասին, որն ունի նշանակալից մասնակցություն ապահովագրական բրոքերային կազմակերպության կապիտալում.
    4) հաճախորդին ներկայացնել Ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրության պայմանները՝ ըստ տեսակների, դասերի և ենթադասերի.
    5) առաջարկել այնպես ձևակերպված ապահովագրության պայմանագիր, որը կհամապատասխանի հաճախորդի կողմից ապահովագրման ենթակա ռիսկերի բնույթին և կծածկի դրանք.
    6) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները, մասնավորապես` ապահովագրավճարների չափը, պայմանագրի սահմանափակումները և այլն.
    7) հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցման կարգն ու պայմանները.
    8) հաճախորդին տեղեկացնել, որ վերջինս իրավունք ունի պահանջելու ապահովագրական բրոքերային կազմակերպությունից հրապարակել ապահովագրության պայմանագրի միջնորդության համար ծառայության վճարի չափը.
    9) ստուգել ապահովագրական վկայագրի բովանդակությունը.
    10) անհրաժեշտության դեպքում կամ ապահովադրի պահանջով գնահատել Ընկերության տնտեսական նորմատիվների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.
    11) ապահովագրության պայմանագրի հետ կապված այլ խորհրդատվություն տրամադրել ապահովադրին.
    12) կատարել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  95

2. Ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման համար, բացառությամբ վերաապահովագրության գծով միջնորդության, ապահովագրական բրոքերները չեն կարող ուղղակի կամ անուղղակի դրամական կամ ոչ դրամական փոխհատուցումներ ստանալ Ընկերություններից: