FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Պետական վերահսկողական ծառայության իրավասությունները.
1. Ծառայությունն ուսումնասիրություններ, այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնելիս սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում`
    1) վարչապետի սահմանած կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և իրականացվող ուսումնասիրությանն առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին.
    2) իրավասու է պահանջելու նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում՝ առանց վերահսկվող օբյեկտի բնականոն գործունեությունը խաթարելու.
    3) ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ առանց վերջիններիս ներքին իրավական ակտերով սահմանված սահմանափակումների.
    4) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
    5) իրավասու է վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի վերահսկողության ենթակա ոլորտի կամ համապատասխան բնագավառի հանրային ծառայողների (վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ և միայն տեխնիկական աջակցության նպատակով), ներքին աուդիտորների (տվյալ վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր.
    6) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքում է տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանած կարգով առցանց հասանելիության միջոցով ստանում և դասակարգում է հավաքված տեղեկությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

7) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
    8) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերի.
    9) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող են իրականացվել լուսանկարահանում, տեսաձայնագրառում, ձայնագրառում, փաստաթղթերի պատճենահանում, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերի.
    10) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների` օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերումներ կամ հարցումներ.
    11) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով.
    12) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ.
2. Մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունն իրավասու է՝
    1) վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու իրականացվող մշտադիտարկմանն առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող, բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

2) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքելու տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանած կարգով առցանց հասանելիության միջոցով ստանալու և դասակարգելու հավաքված տեղեկությունները.
    3) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփելու և համադրելու վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
    4) կատարելու այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով.
3. Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունն այդ մասին հայտնում է վարչապետին, որը կարող է հիմք հանդիսանալ համապատասխանաբար հանձնարարության կամ առաջարկության իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնին օրենքով վերապահված և իր լիազորություններից բխող վերահսկողություն` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը.
4. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերացման վերաբերյալ վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ: Անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ կարող են ներկայացվել նաև վարչապետին.
5. Ծառայությունը վերահսկողության արդյունքով կազմած տեղեկանքը տրամադրում է վարչապետին, օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ իրավասու մարմիններին, ինչպես նաև վարչապետի համաձայնությամբ՝ այլ անձանց:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

6. Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում կարող է տրամադրվել ավելի ուշ ժամկետներում՝ Ծառայությանը դրա մասին նախապես տեղեկացնելով.
7. Ծառայության լիազորությունների իրականացումը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն: