FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  111

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
1. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից.
2. Ընկերության կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Այն չի կարող պակաս լինել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափից.
3. Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև.
4. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
5. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակաս է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից (սույն հոդվածի 2-րդ կետ) կամ կազմում է բացասական մեծություն, ապա ընկերությունը ենթակա է լուծարման, եթե «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ.
6. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի կամ ձայների առավելագույն թվի սահմանափակումներ: