FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկացումը շրջակա միջավայրի և մեղրատու մեղուների համար վտանգավոր իրավիճակների մասին.
1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ժամանակին ամբողջական ու հավաստի տեղեկատվություն ստանալու շրջակա միջավայրի, ինչպես նաև մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին: Շրջակա միջավայրի, մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին իրազեկումը իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով.
2. Թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ անձամբ գրավոր կամ զանգվածային լրատվության միջոցներով մշակման ենթակա գյուղատնտեսական և անտառային բույսերի տարածքից 5 կիլոմետր պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց և լիազոր մարմնին տեղեկացնել աշխատանքների սկզբի և ավարտի մասին: Իրազեկումը պարունակում է գյուղատնտեսական և անտառային բույսերի մշակման ամսաթվի, մշակման ձևի, օգտագործվող թունաքիմիկատների և ագրոքիմիկատների թունավորության աստիճանի մասին տեղեկատվություն: