FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  63

4. Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`
    1) 2 ժամից` սնունդով.
    2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.
    3) 8 ժամից` կացարանով.
5. Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի.
6. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ ինքը և իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ.
7. Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան.
8. Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաև ըստ պայմանագրի` փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  63

Փոխադրողի պատասխանատվությունը.
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի ստացած վնասվածքների համար, եթե իրադարձությունը, որի հետևանքով հասցվել է վնասվածքը, տեղի է ունեցել օդանավում կամ ուղևորի օդանավ նստելու և իջնելու ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի.
1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղևորների պահպանության և խնամքի համար, որոնց մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ փաստաթղթերը ոչ պատշաճ ձևակերպված լինելու պատճառով: Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղևորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ և նրան փոխադրել մինչև մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի և սննդի հետ կապված կարիքները.
2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման համար, եթե պատճառ հանդիսացող իրադարձությունը տեղի է ունեցել ուղեբեռի կամ բեռի՝ փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում օդանավակայանում կամ օդանավում կամ, եթե օդանավը վայրէջք է կատարում օդանավակայանից դուրս, բեռի գտնվելու վայրում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի.
3. Բեռնման, առաքման կամ վերաբեռնման նպատակով օդանավակայանից դուրս իրականացված վերգետնյա, ծովային փոխադրման գործողությունների ընթացքում ուղեբեռի և բեռի վնասվելը համարվում է որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձության արդյունք միայն այն դեպքում, եթե այդ փոխադրումները նախատեսված են փոխադրման պայմանագրով, և եթե փոխադրողի կողմից հակառակը չի ապացուցվել: