FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  40

Հաշվեքննիչ պալատի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները.
1. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
    1) ունի բարձրագույն կրթություն.
    2) տիրապետում է հայերենին.
    3) բավարարում է պաշտոնին ներկայացվող՝ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար սույն օրենքով սահմանված սահմանափակումները.
2. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
    1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
    3) որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.
    4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
    5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.
    6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.
    7) որը, լինելով աուդիտոր, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից.
    8) որը, լինելով աուդիտոր, ստորագրել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.
    9) որի աուդիտորի որակավորումը չեղարկվել է: