FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  157

Տեղեկացման պահանջից բացառությունները.
1. Անձի կողմից ներկայացված հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմումը ներկայացրած անձի համար սահմանելու սույն օրենքի 154-րդ հոդվածով սահմանված տեղեկացման պարտավորությունից բացառություններ, եթե՝
    1) դիմումը ներկայացրած անձը մատուցում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները,
    2) դիմումը ներկայացրած անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայի մասնակից,
    3) բացառությունը հայցվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ օտարման կապակցությամբ,
    4) դիմումը ներկայացրած անձը չի օգտագործում մասնակցությունն ընկերության կառավարմանը խոչընդոտելու նպատակով.
2. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումն ստանալու պահից հետո 7 օրվա ընթացքում բացառության սահմանման մասին որոշում չի կայացնում, ապա դիմումը համարվում է մերժված: Անձի պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է հիմնավորել բացառության սահմանման դիմումի մերժումը.
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել տեղեկատվության ցանկը, որն անհրաժեշտ է բացառության սահմանման վերաբերյալ որոշման ընդունման և դիմումի քննման համար: