FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացնող մարմինը.
1. Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է այլ պետությունների հետ՝ դրանց կողմից իրականացվող հետաքննությունների և ընթացակարգերի շրջանակներում, որոնք ուղղված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը՝ անկախ տվյալ պետության կողմից օգտագործվող օրենսդրական ձևակերպումներից.
2. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ապա օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու և դրա բռնագանձման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից օտարերկրյա պետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու և դրա բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.
3. Հայաստանի Հանրապետությունը փոխօգնության ոլորտում փոխադարձության հիման վրա կատարում է այլ պետության կողմից ստացված խնդրանքը, եթե դրա կատարումը չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին։