FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  31

Կարգավորող պետական մարմինը.
1. Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է.
2. Կարգավորող պետական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ.
3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում: Կարգավորող պետական մարմինը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ.
4. Կարգավորող պետական մարմնի նստավայրը Երևան քաղաքն է: Իր որոշմամբ կարգավորող պետական մարմինը կարող է արտագնա նիստեր գումարել նաև այլ համայնքներում: