Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 89 Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը. 1. Ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է՝ 1) առանց համապատասխան թույլտվության, 2) դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ, 3) արգելված վայրում կամ 4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝ մանր չափի գույքային վնաս պատճառելով՝ 1) առանց համապատասխան թույլտվության կամ 2) դրա որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ կամ 3) արգելված վայրում կամ 4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների, ապօրինի որսված կամ ապօրինի արդյունահանված սիգի կամ սիգի ձկնկիթի բռնագրավմամբ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ մանր չափ է համարվում մինչև 150 000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։ |