Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39.6 Շուկայի առևտրային և ցանցային կանոնները. 1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնները բաղկացած են մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններից. 2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝ ա) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառուցվածքը. բ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության սկզբունքները. գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների գրանցման կարգը. դ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները. ե) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները. զ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հայտերի և առաջարկների ներկայացման կանոնները. է) ուղիղ պայմանագրերի, օր-առաջ և հաշվեկշռման շուկաների գործունեության կարգը. ը) էլեկտրաէներգիայի, հզորության, համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը. թ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները. ժ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը. 3. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝ ա) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության սկզբունքները. բ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները. գ) էլեկտրաէներգիայի մատակարարման և մատակարարման երաշխավորված ծառայություններին ներկայացվող պահանջները. դ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկայացվող պահանջները. ե) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը. զ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը. է) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում՝ մատակարարի ու սպառողի փոխհարաբերությունները. ը) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները. ը1) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մրցակցային հատված կամ մեծածախ շուկա սպառողների պարտադիր մուտքի պահանջները, պայմաններն ու ժամկետները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39.6 թ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը. 4. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից. 5. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են՝ ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը. բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը. գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը. դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը. ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները. զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը. 6. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահմանվում են՝ ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը. բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը. գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը. դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացումը. ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները. զ) բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը: |