Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ. 1. Ընկերության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ: Ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում, ինչի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն Ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն: Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը` միանձնյա. 2. Ընկերության հիմնադիրները կնքում են Ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է` ա) տեղեկություններ հիմնադիրների մասին` - ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները, - իրավաբանական անձանց համար` լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները. բ) Ընկերության ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը. գ) Ընկերության կանոնադրական կապիտալի չափը. դ) հիմնադիրների միջև տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները և դասերը, դրանց վճարման չափը և կարգը. ե) յուրաքանչյուր հիմնադրի կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը. զ) Ընկերության ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները և պարտականությունները. է) մինչև Ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձի անունը. ը) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` Ընկերության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումն ըստ հիմնադիրների. թ) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց իրենց կատարված վճարների վերադարձման կարգը: Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 3. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև. 4. Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ` ավագանու համաձայնությամբ: |