Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 46 Մաքսային վճարները. 1. Մաքսային վճարներն են՝ 1) ներմուծման մաքսատուրքը. 2) արտահանման մաքսատուրքը. 3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ. 4) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը). 5) մաքսավճարները. 2. Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար պետք է վճարվեն միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան: Սույն գլխի և սույն Օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխով նախատեսված դեպքերում: |