Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 155 «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը. 1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ այդպիսի ապրանքները պահպանվում են մաքսային պահեստում` առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և դրանց օգտագործման պայմանները՝ այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան. 2. Այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը. 3. Թույլատրվում է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառումը՝ 1) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար՝ նախկինում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով. 2) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) նախկինում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով. 3) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) նախկինում «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով. 4. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է այն ապրանքների առնչությամբ, որոնք խոշոր եզրաչափեր ունենալու պատճառով կամ բեռնման, բեռնաթափման և (կամ) պահպանման հատուկ պայմանների հետևանքով չեն կարող տեղավորվել մաքսային պահեստում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 155 Այդպիսի ապրանքների պահպանումը կարող է իրականացվել այն վայրերում, որոնք չեն հանդիսանում մաքսային պահեստներ՝ մաքսային մարմնի կողմից այդպիսի վայրերում պահպանման թույլտվության առկայության դեպքում, որը տրվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 5. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը: |