FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  338

Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները.
1. Մաքսային հսկողություն անցկացնելիս՝ կախված մաքսային հսկողության օբյեկտներից, մաքսային մարմիններն իրավունք ունեն սույն Օրենսգրքին համապատասխան կիրառելու մաքսային հսկողության անցկացումն ապահովող հետևյալ միջոցները՝
    1) բանավոր հարցման անցկացում.
    2) հարցման կատարում, մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պահանջ և ստացում.
    3) մաքսային փորձաքննության անցկացման նշանակում, ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների վերցնում.
    4) ապրանքների, փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների, շինությունների և մյուս վայրերի նույնականացման իրականացում.
    5) մաքսային հսկողության տեխնիկական միջոցների, մաքսային մարմինների մյուս տեխնիկական միջոցների, նավերի և օդանավերի օգտագործում.
    6) մաքսային ուղեկցման կիրառում.
    7) ապրանքների փոխադրման երթուղու սահմանում.
    8) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների, դրանց հետ կատարվող մաքսային գործառնությունների հաշվառման վարում.
    9) մասնագետի ներգրավում.
    10) անդամ պետությունների այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավում.
    11) ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ բեռնային և այլ գործողությունների կատարման պահանջ.
    12) մաքսային դիտարկման իրականացում.
    13) ապրանքների հաշվառման համակարգի առկայության և ապրանքների հաշվառում վարելու ստուգում.
    14) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային հսկողության անցկացումն ապահովող այլ միջոցներ.
2. Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները կիրառվում են ինքնուրույնաբար կամ մաքսային հսկողության ձևերի կիրառումն ապահովելու համար.
3. Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները կիրառվում են սույն գլխին համապատասխան, իսկ մաքսային փորձաքննություն անցկացնելու նշանակումը՝ սույն Օրենսգրքի 53-րդ գլխին համապատասխան: