FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  97

ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը.
2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա, համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը: