Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 105 Ապրանքների առաքման վայրը. 1. Ապրանքների առաքման վայրը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածով. 2. Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ժամանման վայրերում տեղակայված մաքսային մարմինները ապրանքների առաքման վայրերը որոշում են՝ հիմք ընդունելով տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերում նշված տվյալները. 3. Անկախ սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից՝ ժամանման վայրերում տեղակայված մաքսային մարմինները կարող են սահմանել ապրանքների առաքման այլ վայրեր՝ 1) hայտարարատուի կամ փոխադրողի կամ նրա լիազորած անձանց դիմումի հիման վրա. 2) տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերում նշված առաքման վայրեր ապրանքները հասցնելու անհնարինության դեպքում. 3) մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշված դեպքերում՝ մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման շրջանակում. 4) օրենքով սահմանված այլ դեպքերում. 4. Ապրանքների առաքման վայրերում մաքսային մարմինների ներկայությունը, ինչպես նաև ապրանքների տեղափոխումը մաքսային մարմինների գտնվելու վայրեր չեն հանդիսանում ապրանքները առաքման վայր հասցնելու պարտադիր պայման. 5. Միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ առաքման վայրի փոփոխության նպատակով հայտարարատուն կամ փոխադրողը կամ նրա լիազորած անձինք դիմում են ներկայացնում մաքսային մարմին, որում նշում են առաքման վայրի փոփոխության պատճառները և նախընտրելի առաքման վայրը, ինչպես նաև ներկայացնում են ապրանքների առաքմանն առնչվող փաստաթղթերը. 6. Մաքսային մարմինը սույն մասով սահմանված դիմումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առաքման վայրի փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում: Այդպիսի որոշում կայացնելու դեպքում առաքման վայրի փոփոխությունը կատարվում է առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: Սույն մասով սահմանված դեպքում ապրանքների առաքման վայրի փոփոխությանն առնչվող մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն: |