FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  24

Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը.
1. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում կարող են ներգրավվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի «զ» կետին համապատասխան.
2. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներին արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավելու որոշում ընդունում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները.
3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների վրա տարածվում են փրկարարների համար սահմանված արտոնությունները և երաշխիքները: