FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Վճռի կատարման շրջադարձը.
1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան.
2. Եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին.
3. Եթե կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու կամ լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին: