Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 5 Պետական տուրք վճարողների պարտականությունները. Պետական տուրք վճարողները պարտավոր են` - ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը. - պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար. - ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը. - սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները: |